Լրահոս
Օրվա լրահոսը

Կգա՞ն ժամանակներ, երբ իշխանությունը կոռեկտ պահվածք կդրսեւորի, ընդդիմությունն էլ համարժեք կարձագանքի, ու քաղաքակիրթ քաղաքական պայքարի ականատես կլինենք. «Հրապարակ»

Հունիս 14,2023 11:29

Ծուռ հայելիների աշխարհում ենք ապրում։ Ամեն ինչ այնպես է ձեւախեղվել, որ պարզ չէ, թե ինչպես ենք կարգավորելու, բնականոն հուն վերադարձնելու մեր հանրային կյանքը։ Արդյոք հնարավո՞ր է թշնամանքի ու ատելության այս մթնոլորտը փոխել։ Կարո՞ղ ենք հույս փայփայել, որ 1988-ի, նույնիսկ 90-ականների այն բարի, բարյացակամ, համբերատար ու հյուրասեր ժողովուրդը կվերածնվի՝ երբ մարդիկ անշահախնդիր հարեւանություն էին անում, օգնում ծանոթ-անծանոթներին, անտարբեր չէին իրենց շրջապատի նկատմամբ։ Կարո՞ղ ենք արդյոք ինչ-որ կերպ հաղթահարել հայհոյանքի, վիրավորանքի, գռեհկաբանությունների, միմյանց տրորելու ու նվաստացնելու այս մոլուցքը։ Երբեւէ կգա՞ն ժամանակներ, երբ իշխանությունը կոռեկտ պահվածք կդրսեւորի, եւ ընդդիմությունն էլ համարժեք կարձագանքի, ու քաղաքակիրթ քաղաքական պայքարի ականատես կլինենք, որտեղ ոչ միայն ծեծուջարդ չի լինի, այլեւ խոսքով միմյանց վիրավորելը կբացառվի, իսկ «գոմերից» խորհրդարանում կամ կառավարությունում հայտնվածները խցանի նման դուրս կնետվեն քաղաքականությունից՝ որպես ապաքաղաքական ու վնասակար տարրեր։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930