Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեղեր եւ բժշկական պարագաներ ներմուծող կազմակերպությունները հայտնվելու են հսկայական տուգանքների տակ»․ Արծվիկ Մինասյան

Հունիս 14,2023 10:32

Ազգային ժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն անդրադարձավ «Նյութական պահուստների մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններին՝ նշելով՝ երեկվա քննարկումից անմիջապես հետո ահազանգեր են հնչել դեղեր եւ բժշկական պարագաներ ներմուծող կազմակերպությունների կողմից առ այն, որ անհամաչափ բարձրացվում է տուգանքը։ «Դա այն դեպքում, երբ կառավարության մեկ այլ որոշմամբ ընդլայնվել է այս ցանկը՝ 50-ից դառնալով 180 ապրանքներ, որոնց էական մասը գրանցված չլինելու պատճառով չեն կարողանում ներմուծում ապահովել։ Եվ ստացվում է, որ եթե այս օրենքն այս տեսքով ընդունվի,  այս կազմակերպությունները հայտնվելու են հսկայական տուգանքների տակ»,- ասաց նա։

Ըստ Արծվիկ Մինասյանի՝ այս մոդելի ներդրման պարագայում հատկապես ռազմավարական պաշարների մասով խնդիր է առաջանալու՝ հետագայում այդ դեղերը փոխարինելու այլ համարժեք դեղերով, որը ենթադրում է բյուրոկրատական հսկայական քաշքշուկ, ինչն այս կազմակերպություններին ակամայից դնում է ծանր իրավիճակում։ Հետեւաբար, Արծվիկ Մինասյանն առաջարկեց այս նախագծի վերաբերյալ 24-ժամյա ռեժիմը հանել կամ հիմա երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ չընդունել, հանձնաժողովում քննարկումներ կազմակերպելու հնարավորություն տալ, որին կմասնակցեն նաեւ ոլորտի ընկերությունները։

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Նյութական պահուստի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվեց, կողմ քվեարկեց 64 պատգամավոր, ընդդիմությունը ձեռնպահ քվեարկեց։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930