Լրահոս
Օրվա լրահոսը

Այսինքն՝ եվրոպատգամավորների շարքերում կան մարդիկ, որոնք, պարզվում է, շատ ավելի հայ են, քան մեզ ներկայացնող Փաշինյանը. Աշոտյան

Հունիս 14,2023 10:15

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը

Եվրոպական խորհրդարանում ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բոռելի հետ եվրոպատգամավորների հետ այսօրվա հարցուպատասխանի բովանդակությունից դուրս մնաց մի շատ կարևոր դրվագ, որի տեսանյութը ներկայացնում եմ ստորև:
Խոսքը Եվրոպական խորհրդարանում քննարկված Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին է:

Փաստերով՝
1.Եվրոպական պատգամավորները բարձրաձայնում են կարգավիճակի մասին հարցն ի հեճուկս այն հանգամանքի, որ ՀՀ իշխանությունները վաղուց մոռացել են ոչ միայն «ինքնորոշման իրավունք» հասկացությունը, այլ առհասարակ ՝ «կարգավիճակ» բառը:

2.Ի՞նչ է պատասխանում ի արձագանք Ժոզեֆ Բոռելը:

Նա պատասխանում է՝ մեջբերելով Նիկոլ Փաշինյանի խոսքերն այն մասին, որ Հայաստանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս և կարգավիճակի մասին չկա որևէ խոսակցություն. քննարկումներն ընթանում են այսպես ասած «եթերային, միստիկ» իրավունքների և անվտանգության մասին:

Ահա այսպիսի խայտառակություն:
Այսինքն՝ եվրոպատգամավորների շարքերում կան մարդիկ, որոնք, պարզվում է, շատ ավելի հայ են, քան մեզ ներկայացնող Նիկոլ Փաշինյանը:

Եվրոպական չինովնիկները հայկական շահն արտահայտող պնդումները չեզոքացնելու համար ադրբեջանական գործիչների պես օգտագործում են հենց Նիկոլ Փաշինյանի խոսքերը:

Սա նորություն չէ և հատուկ չէ միայն ԵՄ-ին:

Այսպիսի իրավիճակ է և՛ Ռուսաստանում, և՛ ԱՄՆ-ում:

Հայկական շահեր արտահայտող բերանները փակում են հայերին ներկայացնող «վարչապետով»:

Դե գոնե մի հատ ուսապարկ գտեք ԱԺ-ում, որ կարտաբերի «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակ» արտահայտությունը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930