DataLex դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Ռուպենդր Հարբանսի Կորին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի, նախնական համաձայնության գալով իր ամուսնու՝ Ռանջիտ Ամարջիտի Քանգուրա Սինհի հետ, 2022 թվականի նոյեմբերի 27-ին ժամը 01:42-ի սահմաններում, շրջանցելով Տավուշի մարզում տեղակայված ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի 1-ին սահմանապահ ջոկատի 1-ին սահմանապահ պարետաատան Բագրատաշեն սահմանապահ ուղեկալը, Դեբեդ գետը հատելու եղանակով փորձել են ապօրինի՝ առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության, խմբի կազմում հատել Հայաստանի Հանրապետության սահմանը և մուտք գործել Վրաստանի Հանրապետություն։
Սակայն նրանց դիտավորության մեջ ընդգրկված հանցագործությունը նրանց կամքից անկախ հանգամանքներով չի իրագործվել, քանի որ բռնվել են ԱԱԾ զինծառայողների կողմից:
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ