Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԲ․ վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25%-ով նվազեցվել է

Հունիս 13,2023 19:07

«Տարեկան կտրվածքով Հայաստանում անվանական աշխատավարձերի աճը դեռեւս 20%-ի շրջակայքում է, բայց վերջին ամիսներին աճի տեմպի դանդաղում կա, ուստի աշխատուժի շուկայում էլ որոշակի դրական տեղաշարժեր կան»,-այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Նրա ներկայացմամբ՝ աշխատաշուկայում ռիսկերն էականորեն նվազել են,  ուստի   ԿԲ–ն որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։

«Աշխատաշուկայում արձանագրված դրական դինամիկան եղել է կենտրոնական բանկի հիմնական լեյտմոտիվը` իջեցնելու վերաֆինանսավորման տոկոսադրույքը» ասաց Գալստյանը։ ԿԲ խորհրդի նիստում որոշում է կայացվել նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25%-ով ՝ 10.75%-ից՝ 10.5%-ի:

Ըստ Գալստյանի, 0.25%-ով վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցման համար ԿԲ խորհրդի համար անկյունաքարային է եղել այն, որ աշխատուժի շուկայում կարող են պարույրաձեւ զարգացումներ լինել․«Արդյունքում մենք մի քիչ զսպվածություն էինք ցուցաբերում ու նույնիսկ երբ գնաճը սկսեց նվազել, մեր տոկոսադրույքը վերջին երկու հանդիպումներին թողեցինք անփոփոխ»։

ԿԲ նախագահն ասաց, որ  տոկոսադրույքի փոփոխությունը նաեւ  դրամավարկային քաղաքականության մեջ ռիսկ–մենեջմենթային կառավարումն է․«Կարծում եմ` մեր գործողությունները շատ կշռադատված են եղել»։

Մայիսին ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել էր անփոփոխ՝ 10.75%, մինչ այդ վերջին երկու տարում տոկոսադրույքը բարձրացվում էր։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930