Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

«Միջազգային երաշխիք կոչվածը լինելու է Ադրբեջանի կողմից անպատժելիորեն մերժվող միջազգային «խնդրանքների» շարք». Արմեն Աշոտյան

Հունիս 13,2023 19:30

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Եվրոպական խորհրդարանում մեկնարկել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների եւ Լեռնային Ղարաբաղի ու Լաչինի միջանցքի շուրջ հարց ու պատասխանը ԵՄ գլխավոր դիվանագետ Ժոզեֆ Բոռելի հետ։

Այս պահին ընթացող քննարկումներն ապացուցում են, որ Եվրոպական խորհրդարանում բազմաթիվ պատգամավորներ  շատ լավ են հասկանում իրավիճակը։

Հնչում են սուր հարցեր Ադրբեջանի կողմից իրականացվող հակահայկական քաղաքականության, հնարավոր սանկցիաների, ռազմագերիների մասին։

Սակայն ԵՄ գլխավոր հանձնակատարն ի ցույց է դնում ցինիկության, հարցերից փախնելու, երկդիմիության, իրեն ջրախողովակի տեղ դնելու ողջ արսենալը։ Ոչ մի հստակ պատասխան, ոչ մի շիտակ գնահատական, ոչ մի կոնկրետ հանձնառություն։

Միայն լոլոներ, անգիր արած տողեր ԵՄ մոնիթորինգային առաքելության մասին։ Ամենադառը ժպիտը առաջացրեց նրա հետեւյալ միտքը. մենք խնդրել ենք Ադրբեջանին ապաշրջափակել Լեռնային Ղարաբաղը, բայց նրանք մեր խնդրանքը չեն կատարել. մենք ի՞նչ անենք…

Ու սա ասում է մի կառույցի ներկայացուցիչ, որ ջանք ու միջոց չի խնայում մեկ այլ կոնֆլիկտում հստակ ռազմական, ֆինանսական, քաղաքական օգնություն ցուցաբերելու։

Մի կառույցի ներկայացուցիչ, որի հովանու ներքո Նիկոլը բանակցում է Արցախը Ադրբեջանին հանձնելու հարցը «միջազգային մեխանիզմի» ներքո։

Այս նիստը հերիք է կրկին արձանագրելու համար, որ միջազգային երաշխիք կոչվածը լինելու է Ադրբեջանի կողմից անպատժելիորեն մերժվող միջազգային «խնդրանքների» շարք։

Բա որ ասում եմ, որ Նիկոլ վարչապետ ունեցող ազգի վրա կարող են եւ ղժժում են բոլորը…

Mr Borell, your today’s behavior is a shame to the European Union, to the European values and to the universal justice.

I sincerely thank all honest and outspoken members of the European Parliament for their support and solidarity with the people of Nagorno Karabakh.

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930