Լրահոս
Օրվա լրահոսը

«Իսկ կարո՞ղ է ես ինձ թույլ տամ մտածել, որ ընդդիմության մեր գործընկերները պատերազմի հրձիգներ են, որոնք փորձում են կատարել 5-րդ շարասյան իրենց դերը»․ Արթուր Հովհաննիսյան

Հունիս 13,2023 18:32

ԱԺ հայտարարությունների ժամին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն անդրադարձավ ընդդիմադիր պատգամավորների ելույթներին։ «Դարձյալ անվանարկում են, «սրանք»-ով են խոսում։ Մեր ժողովուրդը զզվել է այս ամեն ինչից, որովհետեւ մեր երկիրը կանգնած է շատ ճակատագրական դժվարին իրողության առաջ, Արցախի մեր հայրենակիցները գտնվում են շրջափակման մեջ, Լաչինի միջանցքն արգելափակված է, հումանիտար խնդիրները խորանում են։ Հիմա այս ամեն ինչի ֆոնին՝ գալիս են, էլի շարադրությունների տրամաբանության մեջ, չգիտեմ, ինչ պատվերներ են կատարում, հետո օրագրերը երեւի երեկոյան տանում են, որ իրենց 5 նշանակեն»,- ասաց նա։

Ըստ Արթուր Հովհաննիսյանի՝ պրոֆեսիոնալ բանակով պետք է ամուր պահենք մեր սահմանները։ «Սա մեր պետության թիվ մեկ անելիքն է։ Եվ այս ուղղությամբ շատ կոնկրետ աշխատանքներ են տարվում, որի մասին գիտի նաեւ ընդդիմությունը։ Ճանապարհների ապաշրջափակում եւ ենթակառուցվածքների ապաշրջափակում, որոնք պետք է գործեն յուրաքանչյուր պետության սուվերենության ներքո, որի միջոցով մենք պետք է ապահովենք տնտեսական զարգացում, հետեւաբար՝ նաեւ բանակի ամրություն։ Ստեփանակերտ-Բաքու խոսակցությունն անհրաժեշտություն է, որովհետեւ կիրացվեն Արցախի մեր հայրենակիցների իրավունքները միջազգային հովանու ներքո։ Սա եւս տեսնում է ընդդիմությունը։

Զուգահեռ այս ամենին ի՞նչ է առաջարկում ընդդիմությունը՝ ըստ էության ոչինչ չի առաջարկում, որովհետեւ ոչինչ չի կարող առաջակել, որովհետեւ առնվազն տեղյակ չէ, թե ինչ է քննարկվում։ Մարդիկ հրաժարվում են տեղյակ լինել բանակցային գործընթացում քննարկվող նրբություններից, վախենում են պատասխանատվությունից։ Եվ հետո գալիս, մերկապարանոց ու չհիմնավորված հայտարարություններ անում՝ ողողված ստերով։

Իսկ կարո՞ղ է ես ինձ թույլ տամ մտածել, որ ընդդիմության մեր գործընկերները պարզապես պատերազմի հրձիգներ են, որոնք փորձում են կատարել 5-րդ շարասյան իրենց դերը, կատարելով միգուցե երրորդ երկրների պատվերները, որպեսզի պատերազմի ֆոնին նոյեմբերի 9-2 անեն եւ գան իշխանության՝ թքած ունենալով, թե արանքում ինչ կտան ՀՀ սուվերեն տարածքից ու ինչ կլինի Արցախի հետ»,- հայտարարեց Արթուր Հովհաննիսյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930