Թուրքիան ու Ադրբեջանը հետագայում էլ կշարունակեն հանդես գալ միասնական դիրքորոշմամբ արտաքին քաղաքական հարցերում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ադրբեջանի իր գործընկեր Ռեջեբ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո:
«Թուրքիան և Ադրբեջանը հետագայում էլ կշարունակեն հանդես գալ միասնական դիրքորոշումներով արտաքին քաղաքական հարցերում: Մեր համատեղ գործունեությունն արտաքին քաղաքականության ոլորտում մեծ նշանակություն ունի ամբողջ տարածաշրջանի համար»,- ասել է Ալիևը:
Նրա խոսքով՝ թուրք-ադրբեջանական միասնականությունը «շատ կարևոր է տարածաշրջանի զարգացման, կայունության և անվտանգության տեսանկյունից»:
Ալիևը նաև վստահություն է հայտնել, որ առաջիկա տարիներին թուրք-ադրբեջանական միասնությունն «էլ ավելի կամրապնդվի» և համատեղ «նորանոր հաջողություններ» կունենան:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ