Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԲ․ Հայաստանում ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ավանդների ծավալը կազմել է 1 տրիլիոն 132 մլրդ դրամ

Հունիս 13,2023 18:00

Ոչ ռեզիդենտների ավանդները ՀՀ բանկերում նախորդ տարվա համեմատ կրկնապատկվել են։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Նրա ներկայացմամբ՝ այս տարվա մայիսի 31-ի դրությամբ մնացորդ ոչ ռեզիդենտների ավանդները կազմել են 706 միլիարդ դրամ․ «Այսինքն, ըստ փոփոխության, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրկնապատկվել է։ Բայց վերջին ժամանակաշրջանում կարող ենք արձանագրել, որ աճի տեմպերը շատ ավելի մեղմ են, քան ունեինք անցած տարվա ընթացքում (նկատի ունի ռուս-ուկրաինական պատերազմը, Ն․Բ․) իրադարձությունների զարգացման հետեւանքով»։

ԿԲ նախագահի խոսքով՝ Հայաստանում ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ավանդների ծավալը մեկ տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ կազմելով 1 տրլն 132 մլրդ դրամ, այս տարեսկզբից այն աճել է մոտ 0․5%-ով։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930