Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Էրդողանը հայտարարել է՝ պատրաստ են ցանկացած պահի բացել գլխավոր հյուպատոսություն օկուպացված Շուշիում. Տաթև Հայրապետյան

Հունիս 13,2023 17:56

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Ներկայացնում եմ այսօր տեղի ունեցած Ալիև–Էրդողան համատեղ ասուլիսի ժամանակ հնչած հայտարարությունների հիմնական կետերը՝

–Ալիևը շնորհավորել է Էրդողանին հաղթանակի առթիվ և նշել՝ խորհրդանշական է, որ այցը տեղի է ունենում Շուշիի դեկլարացիայի կնքման երկրորդ տարելիցի ժամանակ (հիշեցնեմ, որ այդ դեկլարացիան ռազմաքաղաքական պակտ է՝ ուղղված առաջին հերթին Հայաստանի դեմ, այն կնքվել է 2021 թ. հունիսի 15–ին օկուպացված Շուշիում): Ալիևը շնորհակալություն է հայտնել Էրդողանին 44-օրյա պատերազմում ցուցաբերած «եղբայրական օգնության» համար:

–Ալիևը նշել է, որ զրուցել են երկկողմ օրակարգի ու պաշտպանական հարցերում իրենց համագործակցության շուրջ: Այս տարի անցկացվելու է 16 համատեղ զորավարժություն: Ադրբեջանական բանակը զարգանալու է թուրքական բանակի մոդելի օրինակով:

–Ալիևը հայտարարել է, որ միջազգային իրավունքը չի աշխատում, իբրև իրենք դա տեսել են երեսուն տարի շարունակ և այսօր միակ արդյունք տվող գործոնը դա ռազմական ներուժն է:

–Ալիևը նշել է, որ ինտեսիվ աշխատում են «Զանգեզուրի միջանցքի» բացման ուղղությամբ և այդ «միջանցքի» բացումն անխուսափելի է:

–Էրդողանը նշել է, որ Թուրքիան ու Ադրբեջանը երկու եղբայրներ են, նրանց առաջնորդում է «մեկ ժողովուրդ, երկու պետություն» սկզբունքը:

–Էրդողանը ևս կարևորել է «Զանգեզուրի միջանցքի» բացումը, որը կօգնի ամրապնդել կապը Նախիջևանի և Թուրքիայի միջև, ինչը կնպաստի Ադրբեջան–Թուրքիա հարաբերությունների հզորացմանը:

–Էրդողանը հայտարարել է, որ իրենք պատրաստ են ցանկացած պահի բացել գլխավոր հյուպատոսություն օկուպացված Շուշիում։ «Դա, բնականաբար, կրկին ուղերձ կլինի ողջ աշխարհին, այդ թվում՝ Հայաստանին»,–նշել է նա:

–Նշել է նաև, որ իր ազդեցությունը մեծացնելու համար Ադրբեջանը պետք է հասնի նրան, որ ամեն ընտանիքում նվազագույնը հինգ երեխա ծնվի: Ինչին ի պատասխան՝ Ալիևն ասել է, որ աշխատում են այդ ուղղությամբ:

Եթե ամփոփենք, նրանց հիմնական ուղերձը հետևյալն էր՝ խնդիրները լուծվում են զենքով, իրենք էլ իրենց ներուժը դնում է ռազմականացման վրա: Իրենք որևէ կերպ չեն հրաժարվում «Զանգեզուրի միջանցքի» գաղափարից, ինչը ցույց է տալիս, որ կան տարածքային նկրտումներ ՀՀ–ի նկատմամբ:

Եթե Ալիևն ասում է, որ միջազգային իրավունքը չի աշխատում, ապա դրանով իսկ ընդունում է, որ ինչ պայմանագիր կամ թուղթ էլ ստորագրվի, նրանք դա կարող են ցանկացած պահի խախտել, ինչպես եղան նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի դեպքում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930