Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ նախագահը բարձր է գնահատել ՀՀ արդարադատության նախարարության բարեփոխումային հավակնոտ օրակարգը և գրանցված առաջընթացը

Հունիս 13,2023 17:48

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Ֆրանսիայի Հանրապետությունում (Ստրասբուրգ):

Աշխատանքային այցի նպատակն է Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ քննարկել ՀՀ-ԵԽ համագործակցության շրջանակներում Արդարադատության նախարարության բարեփոխումային օրակարգը, մասնավորապես՝ մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության, օրենքի գերակայության ոլորտներում գրանցած համատեղ ձեռքբերումները և համագործակցության հեռանկարները:

Կողմերը քննարկել են դատաիրավական համակարգում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների խախտման հիմքով կարգապահական վարույթներ հարուցելու և կատարողական վարույթների վերաբերյալ դատարանի որոշումները:

Նախարարը ներկայացրել է նախարարության կողմից մշակվող նոր «Կատարողական վարույթի մասին» օրենքը, որով ՄԻԵԴ կողմից վերհանված գրեթե բոլոր խնդիրներն իրենց լուծումն են գտել:

Նախարար Մինասյանը հատուկ ընդգծել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գանգատների շրջանակներում ՀՀ կառավարության պահանջի հիման վրա Եվրոպական դատարանի կողմից միջանկյալ միջոցներ կիրառելու մասին որոշումները, որոնք վերաբերում են 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում, ինչպես նաև դրանից հետո Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության, ինչպես նաև գերեվարված և պահվող անձանց նկատմամբ թույլ տրված կոնվենցիոն խախտումներին: Մինասյանը կարևորել է նաև ՄԻԵԴ-ի կողմից ընդունված միջանկյալ որոշումները, որոնցով Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել «Լաչինի միջանցքով» անհրաժեշտ տեղաշարժը:

Կողմերը քննարկել են նաև Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի ՄԻԵԴ վճիռների կատարումը վերահսկելու առկա մեխանիզմները:

Տիկին Օ՛Լիրին բարձր է գնահատել Արդարադատության նախարարության բարեփոխումային հավակնոտ օրակարգը և գրանցված առաջընթացը և պատրաստակամություն հայտնել ընդլայնելու համագործակցության շրջանակները՝ ՄԻԵԴ վճիռների լույսի ներքո ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ուղղությամբ բարեփոխումների իրականացման նպատակով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930