Լրահոս
Օրվա լրահոսը

Կա՞ մեկը, որը կկարողանա Սիմոնյանին բացատրել, որ «Նեմեսիս» գործողությունը իրականացրած բոլոր հերոսները օսմանահպատակ էին ու կատարել էին իրենց երկրի օրինական դատական ատյանի օրինական վճիռը. Երկանյան

Հունիս 13,2023 17:36

«Նեմեսիս» գործողության կազմակերպիչներից Արամ Երկանյանի թոռ՝ հաղորդավար Արտյոմ Երկանյանի ֆեյսբուքյան գրառումը

«Նեմեսիս» գործողության կազմակերպիչներից Արամ Երկանյանի թոռ՝ հաղորդավար Արտյոմ Երկանյանի ֆեյսբուքյան գրառումը
Ալեն Սիմոնյանն իրեն թույլ է տվել հայտարարել, որ «Ազգային արժանապատվության ասպետներին» նվիրված հուշարձանի տեղադրումը սխալ է եղել: (Շնորհակալ եմ, որ դեռ չի միանում արձանը ապամոնտաժելու Չավուշողլուի պահանջին:)

Էլ ավելի հետաքրքիր է, այն, թե ինչով է Սիմոնյանը իր դիրքորոշումը հիմնավորում: Սիմոնյանն ասել է որ «Նեմեսիս» գործողության մասնակիցներին չի կարելի է խրախուսել, քանի որ, «ՍԽԱԼ Է ԱՐՏԱԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ՀԱՐՑ ԼՈՒԾԵԼԸ»: Ու անմիջապես շտապում է «զինաթափել» իր ընդդիմախոսներին, պնդելով հետևյալը՝ «Չասեք, որ էնտեղ ինչ-որ դատական որոշում կար: Դա մեր դատարանի որոշումը չի»:

Կա՞ ինչ-որ մեկը, ով կկարողանա Սիմոնյանին բացատրել, որ «Նեմեսիս» գործողությունը իրականացրած բոլոր հերոսները օսմանահպատակ էին ու կատարել էին իրենց երկրի օրինական դատական ատյանի օրինական վճիռը: Բայց ավելի կարևոր է այն, որ կատարել էին իրենց ազգի պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելուն ուղված գործողություն: Իսկ ո՞ւմ և ումից է պաշտպանում Սիմոնյանը արդեն դժվարանում եմ հասկանալ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930