Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտին Գալստյան․ ԿԲ կանխատեսումներով՝ 2023-ին տնտեսական աճը կկազմի 6.9% , գնաճը՝ 4%-ից ցածր

Հունիս 13,2023 17:24

2023 թվականի համար կենտրոնական բանկը կանխատեսում է 6.9% տնտեսական աճ, ինչը մեկ տոկոսով բարձր է նախկին կանխատեսումից։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

Նրա խոսքով՝ 6.9% տնտեսական աճը պայմանավորված է հիմնականում շինարարության եւ ծառայությունների ոլորտի առաջանցիկ զարգացումներով։

Եվրասիական զարգացման բանկի գնահատմամբ՝ Հայաստանի տնտեսության ռիսկերից է համարվում, որ միջազգային այցելուների արտահոսք կարող է լինել, ինչը կհանգեցնի ՀՀ ՀՆԱ-ի 5-10% նվազման։ Լրագրողի այս դիտարկմանն ի պատասխան՝ ԿԲ նախագահն ասաց․ «Այն վերջին նյութերը, որոնցով մենք ենք աշխատում, հարցումներ են, ոչ հավաստի տեղեկություններ, որովհետեւ չափազանց դժվար է կանխատեսել մարդկանց վարքագիծը՝ պայմանավորված աշխարհաքաղաքական զարգացումներով եւ այլ տիպի որոշումներով։ Իմ տեսած վերջին կանխատեսումներով, միջազգային այցելուների՝ Հայաստանում անցկացնելու ժամանակային հորիզոնը որոշակիորեն երկարել էր։ Իրենք չեն ակնկալում, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը կունենա արագ հանգուցալուծում, կկարողանան վերադառնալ իրենց բնականոն կյանքին։ Ուստի Հայաստանում ավելի երկար ժամանակ անցկացնելու ցանկություն հայտնած մարդկանց թիվը որոշակիորեն աճել էր»։

Ինչ վերաբերում է գնաճային կանխատեսումներին, ապա Գալստյանն ասաց՝ ԿԲ կանխատեսումներով գնաճն այս տարվա ընթացքում կլինի թիրախից՝ 4%-ից որոշակի ցածր։

«Վերջին զարգացումների ընթացքում տեղի է ունեցել մի ֆենոմեն՝ տեսնում ենք, որ ներմուծվող պարենային ապրանքների գները շատ ավելի կտրուկ են նվազում, քան նախկինում կանխատեսում էինք։ Բայց կա նաեւ չկարգավորվող ծառայությունների էական մաս, որը շարունակում է մնալ ավելի բարձր մակարդակում, քան գնաճի մեր թիրախն է»,-ասաց ԿԲ նախագահը։

 Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարը՝ ԿԲ ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930