Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

«Քաղաքական անմեղսունակներին շատ անդրադառնալ պետք էլ չի»․ Արծվիկ Մինասյանը Ալեն Սիմոնյանի վիրավորանքին պատասխանում է վիրավորանքով

Հունիս 13,2023 16:45

«Չկա նման բան, չգիտեմ՝ Ալեն Սիմոնյանը որտեղից է նման տեղեկություններ հայթայթում»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով Ալեն Սիմոնյանին:

Հիշեցնենք, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողների հետ զրույցում ասել էր՝ տեղեկություն ունի, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու ՀՅԴ-ի միջեւ խնդիրներ կան եւ Ռոբերտ Քոչարյանը չի ցանկանում շփումներ ունենալ ՀՅԴ-ականների հետ։

«Ես նաեւ լսեցի վիրավորական արտահայտություն՝ ուղղված Իշխան Սաղաթելյանին։ Ես կարծում եմ՝ քաղաքական անմեղսունակներին շատ անդրադառնալ պետք էլ չի»,-հավելեց Արծվիկ Մինասյանը՝ հակադարձելով Ալեն Սիմոնյանի այն տեսակետին, որ Իշխան Սաղաթելյանին անդրադառնալը մեղք է։

Արծվիկ Մինասյանը խոսեց նաեւ դիմադրության հերթական շարժման եւ հասարակությանը մոբիլիզացնելու մասին. «Սա ոչ մեկ, ոչ երկու, ոչ առավել եւս կուսակցական առումով խնդիր է միայն։ Սա համազգային, համաժողովրդական խնդիր է։ Դրա համար մեր մոտեցումն հետեւյալն է՝ որեւէ ամբիցիա դնել մի կողմ, համախմբվել՝ կասեցնելու համար: Իսկ կասեցման համար շատ ժամանակ չունենք։ Այսօր Հայաստանի արտաքին քաղաքականության տեսակետից, ակնհայտ է, որ ժամանակ շահելու խնդիր կա։ Բայց ժամանակ կարող ենք շահել առանց Նիկոլի, Նիկոլի պայմաններում անհնար է ժամանակ շահել: Եթե Ադրբեջանը ցանկություն ունենա պարտադրել նոր կապիտուլյացիա, ապա իշխանությունը գնալու է դրան։ Հետեւաբար, մեր համախմբման նպատակը պետք է սա լինի։ Մենք ողջունում, աջակցում ենք ցանկացած այն ընդդիմադիր շարժմանը, գործողություններին, որոնք միտված են այս միասնական ճակատ ձեւավորելուն: Գոյաբանական պայքարը ցանկացած իրավիճակում բերելու է նոր իշխանության։ Բերելու է այն անձանց իշխանության, որոնք հասկանում են, կարեւորում են, ունակ են միասնական դիմադրությունն ապահովել»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930