Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր հունիսի 13-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները Երևանում իրականացրել են հատուկ օպերացիա, որը կրել է «Վարազը թակարդում» անվանումը։
Ոստիկանության ծառայողները Երվանդ Քոչար փողոցում հայտնաբերել և վնասազերծել են Երևանի բնակիչ 25-ամյա Հակոբ Ս․-ին, ապա նրան տեղափոխել են Ոստիկանության Արաբկիրի բաժին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Հակոբ Ս․-ն կասկածվում է հունիսի 6-ին Երևանում քրեական պատմություններով հայտնի «Գնունեցի Վարազիկին» հրազենի գործադրմամբ սպանելու մեջ։
Հակոբ Ս․-ն նախկինում եղել է դատապարտված և պատիժը կրել է «Սևան», ապա «Նուբարաշեն», իսկ հետո «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներում։
Կարդացեք նաև
Նա դատապարտվել է ՀՀ ՔրՕրի 112 հոդվածի հատկանիշով և հանցանքը կատարելու ժամանակ եղել է անչափահաս։
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում