Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռոբերտ Քոչարյանն էլ արդեն որեւիցե ձեւով չի ուզում իրենց հետ շփվել». Ալեն Սիմոնյանը մեղք է համարում Իշխան Սաղաթելյանի մասին խոսելը

Հունիս 13,2023 15:03

«Թող հաջողեն, 2-3 տոկոսից ավելի ձայն պետք է հավաքեն եւ դրանով զբաղվեն: Իշխան Սաղաթելյանի մասով էլ մեղք եմ համարում ինչ-որ մեկնաբանություն անելը, որովհետեւ նման քաղաքական գործիչ, կարծում եմ, քաղաքական դաշտում արդեն վաղուց գոյություն չունի: Իր գործընկերներն իրեն առաջ են բրդում՝ հնարավորինս մինչեւ վերջ, իրեն սպառելու համար, ինքն էլ ուրախ-ուրախ, հպարտ դեմքի արտահայտությամբ գնում, փոխաբերական իմաստով ասած, իրեն ձորից գցում է: Թող գնա, անի, քանի՞ անգամ: Նույնիսկ, իմ ունեցած տեղեկություններով, Ռոբերտ Քոչարյանն էլ արդեն որեւիցե ձեւով չի ուզում իրենց հետ շփվել, ինչ ուզում են՝ թող անեն»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին՝ ՀՅԴ-ն, Իշխան Սաղաթելյանը հայտարարել են դիմադրության նոր շարժում սկսելու մասին. մտավախություններ չունի՞, որ այս անգամ կարող են հաջողել:

Նա հավելեց, որ ՔՊ-ի քննարկումներում ներքին քաղաքական դաշտի մասին հարցը շատ փոքր մասն է կազմում, որովհետեւ իրենք իրենց հենակետ են տեսնում Հայաստանի ժողովրդին. «Քանի դեռ ժողովուրդը հասկանում է, քանի դեռ կարողանում ենք բացատրել, ինչ ուզում են, թող անեն: Մենք ենք իրենց այդ ազատությունը տվել: Ուրախ ամառ իրենց»:

Ալեն Սիմոնյանը չցանկացավ անդրադառնալ «Գելափի» հարցումներին, որոնց համաձայն, Նիկոլ Փաշինյանի եւ իշխող ՔՊ-ի վարկանիշը էականորեն նվազել է: Նա հայտարարեց, որ չի հավատում նման հարցումներին. «Նաեւ չեմ հավատում ռուսերեն տառերով հայրենասիրության մասին գրող այն էջերին, որոնք փորձում են իրականություն ձեւավորել: Իրականությունը լրիվ այլ է»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930