Հանրապետության տարածքում`
Հունիսի 13-ի ցերեկը, 14-15-ը, 17-ին շրջանների զգալի մասում, 16-ին, 18-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 13-ի և 15-ի ցերեկն առանձին հատվածներում՝ ինտենսիվ: Հունիսի 13-18-ն առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հարավարևելյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։
Կարդացեք նաև
Երևան քաղաքում՝
Հունիսի 13-ի կեսօրից հետո, 14-15-ը, 17-ին սպասվում է, 16-ին, 18-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։
Երևան քաղաքի հունիսի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
· Օդի առավելագույն ջերմաստիճան` 36.20C (2010 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան` 9.80C (1976 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան` 21.80C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերի մեծ մասում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել, առանձին գետերում դիտվել է ջրի ելքերի նվազում:
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ