Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջին շարքի հյուրերին բարեւելուց հետո, նախագահ Էրդողանը յուրահատուկ մոտեցել է երկրորդ շարքում նստած ՀՀ վարչապետին եւ առանձնահատուկ ողջունել է». Ալեն Սիմոնյան

Հունիս 13,2023 14:32

«Վարչապետը եղել է ուշադրության կենտրոնում` թե թուրք քաղաքական գործիչների, թե միջազգային հանրության: Վարչապետի այցը, կարելի է ասել, գլխավոր իրադարձություններից մեկն է եղել այդ միջոցառման։ Որոշ գործընկերներ նեղսրտել են, որովհետեւ առաջին շարքի հյուրերին բարեւելուց հետո, նախագահ Էրդողանը յուրահատուկ մոտեցել է երկրորդ շարքում նստած ՀՀ վարչապետին եւ առանձնահատուկ ողջունել է: Ինչ վերաբերում է անունը հնչելուն, վարչապետի անունը հնչել է, դրա տեսանյութը կա: Ընդհանուր առմամբ, այցը բավականին դրական եմ գնահատում»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա կատարած այցին և նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի երդմնակալությանը մասնակցությանը, այդ իրադարձությունների շուրջ պտտվող խոսակցություններին:

Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ Թուրքիա այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը որեւէ պաշտոնական հանդիպում չի ունեցել,  բայց, իր գնահատմամբ, այցը բավականին լավ է անցել։

Ալեն Սիմոնյան

Հարց հնչեց նաեւ Երեւանում Նեմեսիսի արձանի տեղադրման եւ այդ առիթով Թուրքիայից բացասական արձագանքի մասին: Ալեն Սիմոնյանն ասաց, որ ինքը սխալ է համարում արձանի տեղադրումը, քանի որ դա պետական քաղաքականություն չէ ու չի կարող լինել. «Չասեք, որ այնտեղ որեւէ դատարանի որոշում կա, դա մեր դատարանի որոշումը չէ, արտադատարանական կարգով որեւէ պետության ներկայացուցիչ կամ որեւէ պետություն չի կարող հարց լուծել, ու դա չպետք է խրախուսվի»:

Միաժամանակ, արձանի տեղադրումը, իր կարծիքով, չի կարող չի կարող հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից հրաժարվելու պատճառ լինել. «Ես էլ, ինչպես Թուրքիայում հայտարարեցի, կարող էի Թուրքիա չգնալու համար մեկ միլիոն պատճառ գտնել ու չգնալ։ Եթե Թուրքիայի կողմից կամքը կա, իսկ ես տպավորություն ունեմ, որ կա, ուրեմն հարաբերությունները կարգավորելու եզակի պատմական հնարավորություն է սա։ Հայկական կողմը դրան պատրաստ է, պատրաստ է անցնել նույնիսկ մեծ քննադատության միջով, բայց երկարատեւ խաղաղություն բերել հայ ժողովրդին»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930