Akunq. Կեսարիայի (թուրք․ պաշտոնական անվանումը՝ Կայսերի) Յեշիլհիսար գավառում 2011 թ․ աղետի գոտի հռչակվելու պատճառով դատարկված Բաշքյոյ թաղամասը վերածվել է գանձագողերի թիրախի։ Այդ մասին հայտնում է Akunq.net-ը՝ վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները։
Աղբյուրի համաձայն՝ դեռևս հռոմեական դարաշրջանում հիմնված այս թաղամասը 2011 թ․ աղետի գոտի էր հռչակվել այն բանից հետո, երբ ժայռաբեկորն ընկել էր քաղաքացիներից մեկի վրա, և վերջինս մահացել էր դրա հետևանքով։
Թաղամասի բնակչությունը տեղափոխվել է մեկ այլ բնակավայր։ Դատարկված թաղամասում պահպանության տակ առնված 21 եկեղեցի ու 14 պատմական տներ կան, որ թիրախավորվել են գանձ որոնողների կողմից։ Գանձագողերը վնաս են պատճառում սույն պատմական շինություններին։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում