Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ՀՀ-ի սահմանը հատելուց՝ ցանկացած օտարերկրյա ավտոմեքենա պիտի հանդիպի ՀՀ-ն ներկայացնող սահմանապահին». Արման Եղոյան

Հունիս 13,2023 13:45

«Այստեղ երկու հարց պետք է իրարից տարանջատենք. ՀՀ իրավազորության տակ գտնվող ճանապա՞րհ, թե՞ ՀՀ իրավազորությունից դուրս գործող ճանապարհ: Հայաստանը հայտարարել է, որ իր իրավազորությունից այսինքն՝ իրավազորությունից դուրս ճանապարհներ Հայաստանանում չեն լինելու: Դուք գիտեք, որ հայ-իրանական սահմանի երկայնքով կան ռուսական սահմանապահ զորքերի ուղեկալներ, նաև՝ Մեղրիի մաքսակետում»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ ճանապարհների ապաշրջափակումից հետո արդյոք Ադրբեջանը Նախիջեւանին միացնող ճանապարհը վերահսկելու են ռուս սահմանապահները, ինչպես գրված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում:

Իշխող ուժը ներկայացնող պատգամավորը հիշեցնում է՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ նշված ճանապարհի հսկողությունն այլ է, քանի որ Մեղրիի անցակետում, ինչպես օրինակ, «Զվարթնոց» օդանավակայանում հսկողությունն իրականացնում են ռուս սահմանապահները. «Բայց ՌԴ սահմանապահ զորքերը գործում են ՀՀ-ի իրավազորության ներքո, այնտեղ կարող է լինել հայ սահմանապահ: Այստեղ մեխն այն է, որ այդ ճանապարհը պետք է լինի ՀՀ-ի իրավազորության ներքո: ՀՀ-ի սահմանը հատելուց ցանկացած օտարերկրյա ավտոմեքենա պիտի հանդիպի ՀՀ-ն ներկայացնող սահմանապահին»:

Ինչ վերաբերվում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության այն ամրագրմանը, որ Մեղրիով անցնող ճանապարհը հսկելու են ՌԴ սահմանապահ զորքերը, Արման Եղոյանը կարծում է, որ խոսքը վերաբերում է ճանապարհի եւ տեղափոխվող բեռների անվտանգությանը:

«Ամեն դեպքում, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դեռ չկա փոխվստահության այն մակարդակը, որը կա այլ պետությունների հետ: Բեռնափոխադրումների նկատմամբ վերահսկողությունը անվտանգության միջոցառումների նկատմամբ վերահսկողությունը պետք չէ անպայմանորեն բերել միացնել այն հարցի հետ, թե սահմանին ո՞ր պետությունը ներկայացնող, կամ ազգության սահմանապահ է նստած»,-ասաց Արման Եղոյանը:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930