Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ հետաձգվեց ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների վաշինգթոնյան հանդիպումը. Արման Եղոյան

Հունիս 13,2023 13:19

«Իմ ենթադրությունն այն է, որ իրենք հյուր ունեին այս օրերին: Մասնավորապես, արդեն բոլորդ տեղեկացաք, որ Թուրքիայի նախագահն է այցելում Ադրբեջան: Հետեւաբար, իմ կարծիքով, Ադրբեջանի ԱԳ նախարարն այդ օրերին չէր կարող բացակայել Բաքվից»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Եվրոպական ինտեգրացիայի հարցերի հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը՝ պատասխանելով ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետաձգված հանդիպման մասին հարցին:

Հիշեցնենք, հունիսի 12-ին Վաշինգտոնում նախատեսված էր ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական հանդիպումը: Քննարկումները շարունակվելու էին ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ: Սակայն, օրերս Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Ադրբեջանի խնդրանքով հետաձգվել են Վաշինգտոնում նախատեսված Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը:

Հարցին՝ գուցե ինչ-որ բա՞ն ունի Ադրբեջանը համաձայնեցնելու Էրդողանի հետ, Արման Եղոյանը պատասխանեց. «Հեռախոսով էլ կարելի է համաձայնեցնել, 21-րդ դարում ենք ապրում»:

Առաջիկա օրերին նոր հանդիպումների մասին հարցին էլ իշխող ուժի խմբակցության պատգամավորը պատասխանեց. «Դա չեմ կարող ասել: Նման հարցերը օրերի կտրվածքով չեն լուծվում, շաբաթների կտրվածքով են լուծվում»:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930