Akunq. Դիարբեքիր քաղաքում տեղակայված Դիջլե համալսարանի մշակութային կենտրոնում հունիսի 2-ին կազմակերպվել է պանելային քննարկում՝ «Հայերն Օսմանյան կայսրությունում․ գիտություն, մշակույթ և արվեստ» թեմայով։ Միջոցառումը համատեղ ուժերով կազմակերպել են Թուրքիայի հայ կաթոլիկ համայնքի առաջնորդարանը և Դիջլե համալսարանը։
Քննարկմանը մասնակցել են Դիարբեքիրի փոխնահանգապետը, Դիջլե համալսարանի ռեկտորի տեղակալը, Սուր շրջանի գավառապետը, Դիարբեքիրի քաղաքապետը, հիշյալ նահանգի այլ գավառների կառավարիչները, Թուրքիայի արտգործնախարարության ներկայացուցիչը, Հիմնադրամների շրջանային տնօրենը և այլ պաշտոնյաներ ու հասարակ քաղաքացիներ։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: