Լրահոս
Օրվա լրահոսը

Մաքսային մարմինների կողմից տրանսպորտային միջոցների ժամանակավոր պահպանության համար առաջարկվում է պետտուրքի առավել բարձր` համադրելի, դրույքաչափեր սահմանել. «Փաստ» 

Հունիս 13,2023 10:13

Պետական եկամուտների կոմիտեն առաջարկում է լրացումներ կատարել «Պետական տուրքի մասին» օրենքում:

Մասնավորաբար, ներկայումս օրենքով գործող դրույքաչափերի կիրառման արդյունքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Հյուսիսային մաքսատուն-վարչության (Գյումրու ԱՏԳ կենտրոնի) տարածքում գտնվող ժամանակավոր պահպանության պահեստում առկա է Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների կուտակում:

ՊԵԿ-ը կարծում է, որ դա պայմանավորված է նրանով, որ մաքսային մարմինների կողմից տրանսպորտային միջոցների ժամանակավոր պահպանության համար գործող դրույքաչափերով գանձվող պետական տուրքի գումարների մեծության մակարդակը համեմատաբար ցածր է մերձակայքի մյուս կայանատեղիներում տրանսպորտային միջոցների կայանելու համար վճարվող գումարների մեծությունների մակարդակներից: Այս ամենը հաշվի առնելով էլ, ՊԵԿ-ն առաջարկում է սահմանել պետական տուրքի գործող դրույքաչափերից առավել բարձր (համադրելի) դրույքաչափեր մաքսային մարմինների կողմից տրանսպորտային միջոցների ժամանակավոր պահպանության համար:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930