Հունիսի 12-ին, ժամը 18։23-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդավանք գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. կա զոհ և տուժած:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական։
Պարզվել է, որ «Ford» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Բ., ծնված 1984 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 50 մ գլորվել ձորը. վարորդը տեղում մահացել է:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևոր Հ. Գ.-ն (ծնված 1987 թ.) տեղի ուժերով դուրս է բերվել ձորից. փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Կապան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները արձանագրել են վերջինիս մահը, իսկ Վ. Բ.-ին պատգարակով դուրս բերել ձորից (մոտ 50 մ) և մոտեցրել դի տեղափոխող մեքենային:
Կարդացեք նաև
Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն