Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ ֆուտբոլի ակադեմիայում շարունակում է նախապատրաստվել Եվրոպայի 2024 թվականի առաջնության Ուելսի եւ Լատվիայի ընտրանիների հետ հանդիպումներին։
Ռուսաստանի սուպերգավաթի խաղարկությունում Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ հանդիպման ժամանակ ամբողջ խաղին մասնակցելուց հետո «Կրասնոդարի» ֆուտբոլիստներ Էդուարդ Սպերցյանն ու Գեորգի Հարությունյանը միացել են մեր ընտրանուն։ Սակայն նրանք այսօր մարզվել են առանձին եւ վերականգնողական վարժություններ են արել։ Վաղվանից երկուսն էլ կանցնեն լիարժեք մարզումների։
Արդեն հավաքականի հետ է Անդրե Չալըշըրը, իսկ հունիսի 14-ին միանգամից Կարդիֆ կժամանեն Լուկաս Սելարայանն ու Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը։ Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով Խորեն Բայրամյանը հեռացել է հավաքականի ճամբարից՝ վերադառնալով Դոնի Ռոստով։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ