Վերջին երկու օրերին համացանցում շրջանառվում է մի տղամարդու նկար, որին ոստիկանությունն է փնտրում: Օգտատերերը տարածելով որոնվող տղամարդու նկարը՝ փորձում են օգնել իրավապահներին գտնել անչափահաս երեխային առեւանգողին:
Իրականում նշված տղամարդը ոչ թե առեւանգել, այլ սեռական ոտնձգության փորձ է արել երեխայի նկատմամբ: Հաշվի առնելով, որ տուժողը անչափահաս է, մենք դեպքի մասին որեւէ մանրամասն չենք ներկայացնում: Մեր տեղեկություններով՝ էական հանգամանքներ դեռ այդ գործով պետք է պարզվեն:
Դեպքի առթիվ հունիսի 8-ին նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ՝ ընտանեկան դրությամբ կամ հաշմանդամությամբ պայմանավորված՝ խոցելի վիճակում գտնվող անձի նկատմամբ) : Իրականացվում է քննություն, նշանակվել է փորձաքննություն, միջոցներ են ձեռնարկվում առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Այդ նպատակով ոստիկանությանը տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն։
Հանցագործության մեջ կասկածվող ու դեռ փնտրվող տղամարդը երեխային խաբեությամբ տարել է Դավիթաշենի դպրոցներից մեկի բակ ու փորձել իր մտադրությունն իրականացնել:
Կարդացեք նաև
Ա. Ս