Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան․ «Նիկոլ Փաշինյանը գիտի, տեսնում է, որ իր հեռանալու ժամանակացույցն այլեւս միացված է»

Հունիս 12,2023 22:18

«Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» ակումբում պատմեց օրերս ՌԴ-ում՝ Նովոռոսիյսկում եւ Գելենջիկում Հայաստանի եւ Արցախի հիմնախնդիրներին նվիրված «Ռուսաստանի հայերի միության» համաժողովին իր եւ Հայաստանից հրավիրված մի խումբ քաղաքական գործիչների մասնակցության մասին։ «Այդ համաժողովում, որին մասնակցում էին նաեւ փորձագետներ, յուրաքանչյուրս ներկայացրինք մեր տեսակետները։ Բայց ինձ համար ավելի կարեւոր էր պուլսը, թե ինչ է այսօր զգում հայկական սփյուռքը։ Պիտի ասեմ, որ եթե մեկուկես տարի առաջ նույն Ռուսաստանում Նիկոլին պաշտպանողները զգալի բանակ էին կազմում, այս անգամ ես չեմ հանդիպել գեթ մեկ հայ՝ լինի Ռուսաստանի, թե Հայաստանի քաղաքացի, որը չասի, որ այս արհավիրքը կանգնեցնել է պետք։ Այսինքն, առնվազն Ռուսաստանը, որին մենք շատ դեպքերում երբեմն հեգնում էինք, այսօր այդ մարդիկ իսկապես հասկանում, սթափ, ադեկվատ գնահատում են Հայաստանին եւ Արցախին սպառնացող արհավիրքը եւ եկել էին մեզանից ակնկալելու ոչ միայն լուծումներ, այլեւ առաջարկելու իրենց օժանդակությունը, ասելու, որ ցանկացած պահի մենք պատրաստ ենք հարյուր հազարներով գալ, եթե տեսնենք Հայաստանում այն քաղաքական, ընդդիմադիր, վճռական էլիտան, որը պատրաստ է առաջնորդել իրապես այս շարժումը։ Այո, ջինը շշից բաց է թողնված եւ Նիկոլի պաշտոնավարմանը մնացել է շատ կարճ ժամանակ»,-ասաց տիկին Զոհրաբյանը։

«Նիկոլ Փաշինյանը գիտի, տեսնում է, որ իր հեռանալու ժամանակացույցը այլեւս միացված է։ Մի քանի օրից բոլորս միասին ԱԺ-ում ականատես կլինենք 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովում չակերտավոր սենսացիոն բումի։ Հայտարարվել է, որ այդտեղ ելույթ է ունենալու Նիկոլ Փաշինյանը եւ այդ ելույթը հեռարձակվելու է ուղիղ։ Այդ ելույթը, որ պատրաստվել է, մեկ նպատակ ունի․ 44-օրյա պատերազմի ամբողջ մեղավորությունը բարդել բոլորի վրա՝ իր ընտանիքին, իր քաղաքական հանցավոր կլանին ազատելով 44-օրյա պատերազմի պատասխանատվությունից։

Մենք լսելու ենք «սենսացիոն բացահայտումներ», Նիկոլը տալու է անուններ, թե ով է իբր հանձնել Շուշին, ովքեր են եղել այն հրամանատարները, որոնք համագործակցել են թշնամու հետ։ Այսօր մենք գիտենք, որ 57 սպայի հանդեպ հարուցված է քրեական գործ պետական դավաճանության համար։ Այդ շոուն, որը մի քանի օրից կազմակերպվելու է Անդրանիկ Քոչարյանի գլխավորած հանձնաժողովում, մեկ նպատակ է հետապնդելու․ պարտության, դավաճանության խարանից փորձել մաքրել գործող իշխանությանը, ինչը չի ստացվելու»,-ասաց ԱԺ նախկին պատգամավորը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930