Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է այսուհետ ևս ապահովել Հայաստանի և Ռուսաստանի փոխգործակցության պատշաճ մակարդակը. Մհեր Գրիգորյան

Հունիս 12,2023 21:12

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ռուսաստանի օրվա կապակցությամբ ՌԴ դեսպանության կողմից կազմակերպված միջոցառմանը, հայտնում է ՀՀ կառավարությունը: Փոխվարչապետը Կառավարության անունից շնորհավորական ուղերձ է հղել և մաղթել եղբայրական Ռուսաստանին խաղաղություն, բարօրություն և բարգավաճում:

«Sputnik Արմենիան» մեջբերում է, ՀՀ փոխվարչապետի ելույթից հատվածներ:

Անհրաժեշտ է այսուհետ ևս ապահովել Հայաստանի ու Ռուսաստանի ռազմավարական փոխգործակցության պատշաճ մակարդակը, հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ռուսաստանի օրվա կապակցությամբ Հայաստանում ՌԴ դեսպանատանը տեղի ունեցած ընդունելության ժամանակ։

Երկու երկրների հարաբերությունները դինամիկ զարգանում են տնտեսական, հումանիտար, առևտրային, մշակութային և այլ ոլորտներում: Երկու պետությունների միջև կառուցողական փոխգործակցություն է հաստատվել միջազգային կազմակերպությունների շրջանակներում։ Սակայն նա նշել է, որ այդուհանդերձ, համագործակցության հետագա խորացման մեծ ներուժ կա։ «Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների՝ հարուստ պատմություն ունեցող դաշնակցային հարաբերությունները հուսալի հիմք են հանդիսանում մեր պետությունների միջև բազմակողմ համագործակցության հետագա զարգացման համար», – ասել է Գրիգորյանը:

Նա նշել է, որ ժամանակակից Ռուսաստանի համար այս օրը խորհրդանշում է ազգային պետականությունն իր բազմադարյա պատմությամբ, մշակույթով և ավանդույթներով: Գրիգորյանը ավելացրել է, որ այդ երկրի ուժը միասնության և համերաշխության արժեքների մեջ է, որոնց նա հավատարիմ է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930