Շրջափակումը կաթվածահար է արել Արցախի տնտեսական կյանքը:
11 հազար փակված աշխատատեղն ասվածի լավագույն ապացույցն է, բայց անգամ դա չի ներկայացնում ամբողջական պատկերը: Բազմաթիվ կազմակերպություններ վերջին ճիգերն են գործադրում՝ վերջնական փակումից խուսափելու համար: Իսկ դա աշխատանքն ու եկամուտը կորցրած քաղաքացիների թվի նոր աճ է նշանակելու: