«Ազատություն». Ծանրամարտի աշխարհի 2024 թվականի առաջնությունը տեղի կունենա Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում: Այդ մասին որոշումն ընդունվել է այսօր Կուբայի մայրաքաղաք Հավանայում գումարված Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի գործադիր կոմետեի նիստում:
Կոմիտեն նշում է, որ Մանաման 2022 թվականին հաջողությամբ անցկացրել է Ասիայի ծանրամարտի առաջնությունը:
Երկու մյուս թեկնածուներն էին Հայաստանի մայրաքաղաք Երևանը և Ալբանիայի մայրաքաղաք Տիրանան:
Trend ադրբեջանական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ծանրամարտի ֆեդերացիայի անդամ Անար Հուսեյնովը ողջունել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի որոշումը, նշելով, թե «Երևանում եվրոպական առաջնության բացման օրն Ադրբեջանի դրոշի հրկիզումն ապացուցել է, որ հայերն այսօրվա դրությամբ պատրաստ չեն ոչ թե խաղաղության, այլ ընդհանրապես որևէ բանի, այդ թվում՝ միջազգային խոշոր մրցաշարի անցկացման»:
Կարդացեք նաև
Արմեն Քոլոյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: