Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանությանը ստիպելով, թաթիկին խփելով՝ ոչնչի չենք հասնի, ես դեռ հույս ունեմ մարդու բանականության վրա»․ Հրանտ Թոխատյան

Հունիս 12,2023 18:40

«Մտավորական ո՞ւմ եք համարում, մտավորականներն այսօր այստեղ են բոլորը»,- այսօր ԿԸՀ շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց դերասան Հրանտ Թոխատյանը։ Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ են մտավորականները պասիվ եւ հասարակությանը համախմբման կոչեր չեն անում, Թոխատյանը հավելեց․ «Ուրեմն այդպես են ապրում, այդպես են կարծում, այդպես են ստեղծագործում եւ դա են փորձում մատուցել մեր ժողովրդին, դրա համար մեր վիճակն այս է»։

Հարցին, թե բեկումը ե՞րբ կլինի, Հրանտ Թոխատյանը պատասխանեց․ «Հենց հիմա արդեն բեկումն սկսվեց, որովհետեւ մարդկանց մտազբաղության մեջ մտավ «Հայաքվեի» ամենակարեւոր պատճառը։ Հասկացան, որ առաջին անգամ իրենք իրենց ձեռքով կարող են օրենք մտցնել Ազգային ժողով, օրենք ընդունել տալ՝ ըստ ժողովրդի իղձի ու ցանկության։ Դա շատ կարեւոր է, մենք երբեք նման բան չենք ունեցել»։ Թոխատյանը նշեց, որ իրենից կախված ամեն ինչ անելու է, որ հասարակությունը համախմբվի ու միանա «Հայաքվեի» ստորագրահավաքին։

Հարցին, թե իշխանության ծրագրերը կարո՞ղ է խաթարել հասարակությունը, ստիպել իշխանություններին՝ հետ կանգնել իրենց քայլերից, Թոխատյանը պատասխանեց․ «Ես չեմ սիրում որեւէ բան անել ստիպողաբար, ես դեռ հույս ունեմ մարդու բանականության վրա, եթե բացատրենք, իրենք էլ պետք է հասկանան, որ սա ի օգուտ մեր երկրի, մեր պետականության ու պետության է։ Զոռով, թաթիկին խփելով՝ ոչնչի չես հասնի, բացատրելով, քաղցր խոսքով պետք է ասես, որ պետք է անել այս քայլը»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930