Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Մելիքյան. «Սիրելի արցախցիներ, իրար աջակցելով պետք է չեզոքացնենք սրանց. դուք՝ ձեր մոտ, մենք՝ մեր»

Հունիս 12,2023 17:56

44-օրյա պատերազմում անմահացած Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը եւ ԱԺ նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը «Հայելի» ակումբում ամփոփել են արդեն կես տարի շրջափակման մեջ գտնվող արցախահայության վիճակը եւ այդ ֆոնին Հայաստանի գործող իշխանության ապրած կյանքն ու գործունեությունը:

Նաիրա Մելիքյանն ասաց, որ երեկ իրեն ցնցել է Մետաքսե Հակոբյանի հուզիչ գրառումը եւ ընթերցեց այն, որտեղ մասնավորապես ասվում է, որ զոհվածների մեծ մասի վերջին նկարը դպրոցի վերջին զանգի նկարն է եւ, գուցե, անցակետում կանգնածը, որին հայկական անձնագիր եք պարզում, հենց նա է սպանել այդ երեխաներին:

Ի պատասխան Արցախի ԱԺ պատգամավորի այս գրառման՝ Նաիրա Մելիքյանը ասաց. «Սիրելի Մետաքսե, սիրելի արցախցիներ: Դուք մենակ չէք: Այն, որ այստեղ նստած իշխանությունը շարունակում է իր հրեշավոր ծրագիրը, դա չի նշանակում, որ մենք ձեր հետ չենք: Մենք ձեր հետ ենք: Եվ այո, գալու է այդ պահը, երբ մենք նորից միավորվելու ենք: Պարզապես, մի փոքր էլ դիմացեք: Մենք գիտենք, որ դուք կդիմանաք: Առաջին անգամը չէ:

Ու ամենացնցողն այն է, որ այս ողբերգության ֆոնին, երբ վերջին զանգը նշող երեխաները գնացին, նահատակվեցին, նրանք այնքա՜ն էին ուզում ապրել, բայց չապրեցին, մեկ էլ տեսնում ենք, որ ԱԺ նախագահը օդանավակայանում կնոջ ծնունդն է նշում, վարչապետի տիկինը գնում է բնության գիրկը, ծաղիկներ հոտոտում, էկոնոմիկայի նախարար կոչվածը ու էլի մի քանի պաշտոնյաներ գնում են ոչխարի խուզի: Տեսնում ես դրանց քեֆերը, անհոգությունը, լայն ժպիտները ու մտածում. լավ, ինչպե՞ս կարելի է, մի ողջ սերունդ եք վերացրել:

Բայց նորից, արցախցիներ, պինդ ենք մնում: Մենք ձեզանով ենք հուսադրվում, մենք ձեզանով ենք ոգեշնչվում: Հուսամ, որ նույնը ձեր կողմում է: Մենք իրար աջակցելով պետք է հեռացնենք սրանց: Դուք պետք է ձեր մոտ չեզոքացնեք դրանց, մենք՝ մեր մոտ: Ու այո, սա լինելու է դրանց վերջին կայֆերը, վերջին խնջույքները, քանի որ շատ շուտով ժողովուրդը ոտքի է կանգնելու»:

Գեւորգ Պետրոսյանը նույնպես վստահ է, որ Արցախն անպարտելի է: «Մի քանի անգամ ասել եմ ու հիմա ավելորդ չեմ համարում կրկնել: Գիտեք, թե ինչքան եմ սիրում իմ հարազատ Լոռին, բայց միայն Արցախը կարող էր ազատամարտում այսպես պայքարել եւ հասնել հաջողության: Մեր մարդկային կորուստները ողբալով, միեւնույն է, ես վստահ եմ, որ հասնելու ենք հաջողության: Որովհետեւ արցախցուն հնարավոր չի ճնշել:

Մասնագիտությամբ ես իրավաբան եմ, բայց այսօր կենդանաբանությամբ եմ զբաղվելու»,-ասաց Գեւորգ Պետրոսյանը ու մեջբերեց պաշտոնյաների արած հայտարարություններից հատվածներ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930