Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Ալեն Սիմոնյանին տեսնեմ, առանց հայհոյելու կասեմ, որ իրենք դավաճան են»․ սփյուռքահայ երիտասարդ

Հունիս 12,2023 17:40

«Եթե այսօր տեսնեմ Ալեն Սիմոնյանին, կասեմ նույն բանը՝ առանց հայհոյելու, առանց անկիրթ լինելու ես իրեն կդիմեմ ու բոլոր կառավարության անդամներին ու կասեմ, որ իրենք դավաճան են։ Իրենք մաս են կազմում դավաճանական գործարքի եւ իրականացնում են օտարների ծրագիրը։ Սա հայ ազգի ծրագիրը չէ, Արցախը որպես Ադրբեջանի մաս ընդունելը հայ ազգի շահերից չի բխում, դա մեր ուզածը չէ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց հայրենադարձ Կարեն Մկրտչյանը, որն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ վեճ էր ունեցել։ 

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 2-ին Ալեն Սիմոնյանի և ՀՅԴ անդամ Կարեն Մկրտչյանի միջև հանրային վայրում տեղի էր ունեցել միջադեպ, որի ժամանակ Մկրտչյանը Ալեն Սիմոնյանին անվանել էր «դավաճան»։ Ի պատասխան՝ Ալեն Սիմոնյանը թքել էր նրա դեմքին։

Նա նշեց, որ Ալեն Սիմոնյանի արարքից հետո հաղորդում էր ներկայացվել Գլխավոր դատախազություն։ «Բայց ինչպես ես էի սպասում եւ շատերն էին սպասում, դատախազությունը ոչ մի քայլ չձեռնարկեց, ընդհակառակը, լղոզված մի ձեւակերպում տվեցին, որպեսզի փակեն գործը։ Իրական ժողովրդավարության մեջ մենք չենք ապրում, սա ցուցիչ է այն մեծ ստի, որի մեջ մեր հայրենակիցներից շատերն ապրում են։ Սա իմիտացիա է, ժողովրդավարությունն իրական չէ, դատական համակարգն անկախ չէ, եւ ես ուրիշ արդյունք չէի սպասում։ Բայց ես սպասում եմ, որ մեր հայրենակիցներն իրենց ասելիքը կասեն, կհամախմբվեն, որպեսզի մենք կերտենք այն արդար ու իրական ժողովրդավար Հայաստանը, որի մասին երազել ենք»,- նշեց Կարեն Մկրտչյանը։

Կարեն Մկրտչյանն ասաց՝ բոլոր հայերը, ովքեր մտահոգ են հայրենիքի ապագայով, պետք է միավորվեն, մի կողմ դնեն իրենց թերահավատությունն ու տարաձայնությունները։ «Պետք է մեր հավաքական կամքը մեջտեղ բերենք, որը, ես կարծում եմ, հնարավոր է։ Չեմ էլ կասկածում, որ հայության մեծամասնությունը Արցախի կողքին է այս օրերին»,- հավելեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930