Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ են խոսել Պուտինն ու Փաշինյանը Սոչիում. Արմեն Աշոտյան

Հունիս 12,2023 17:31

Մի բան ակնհայտ է՝ գործընթացը հիմնականում մեզնից թաքցվում է, տեսանելի է միայն սառցաբեկորի գագաթը. Կոմիտասի անվան պանթեոնում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ Խաղաղության պայմանագրի կնքման հավանականության մասին հարցին պատասխանելով:

«Մենք տեսնում ենք, որ տարբեր մայրաքաղաքները սեփական շահերն են բրթում այդ տեքստի մեջ, մենք տեսնում ենք, որ Նիկոլը մեր շահը չի սպասարկում, չի պաշտպանում, որ հետաձգումը կապված է ոչ թե ավելի շատ նրա հետ, որ Նիկոլն ինչ-որ պրոհայկական բան է ուզում անել ու չի ստացվում, այլ համաշխարհային ո՞ր բրոքերը՝ Մոսկվան, Վաշինգտոնը, թե՞ Բրյուսելը, այդ գործարքը կանեն եւ Սյունիքով անցնող այս կամ այն կերպ ապաշրջափակված այդ կոմունիկացիան՝ ո՞ւմ վերահսկողության տակ կլինի: Ինչպես տեսնում եք, հիմա այդ կռիվն է գնում: Որովհետեւ եթե Արեւմուտքում ստորագրվեց, Արեւմուտքը չի համաձայնի, որ ռուսական FCB-ն վերահսկողություն իրականացնի, բայց եթե ռուսական կողմն է վերջնական քավորը լինելու, ապա ակնհայտ է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրությունը լինելու է գերակա»,- ասաց Արմեն Աշոտյանը:

ՀՀԿ փոխնախագահն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ Պուտին-Փաշինյան վերջին՝ Սոչիում կայացած հանդիպումից տեղեկատվություն չկա, բայց ակնհայտ է, որ այնտեղ եղել է բովանդակային զրույց. «Ինչի՞ են մեզանից թաքցնում այդ զրույցը: Մենք կռահում ենք, չէ՞, որ չի կարող ստից հանդիպում լինել, այն էլ՝ այս իրավիճակում: Ռուսաստանի համար ավելի կարեւոր է եռակողմ հայտարարություններով սահմանված օրակարգը. դա խաղաղության օրակարգ չի, դա կողմերին նախապատրաստելու օրակարգ է: Այսպես կոչված, խաղաղության օրակարգի անվան տակ, Նիկոլը փորձում է աշխարհաքաղաքական գործարք անել Արեւմուտքի հետ եւ Հայաստանն այսպես պառակտվում է՝ աշխարհաքաղաքական լարվածության ֆոնին: Մեզ համար քիչ է՝ ներսում էլ է այսպիսի խայտառակ վիճակ՝ դրսից եկող ամենալուրջ մարտահրավերներով»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930