Լրահոս
Օրվա լրահոսը

«Սահմանադրությունն ու Անկախության հռչակագիրը նախատեսում են, որ Արցախը պետք է վերամիավորվի ՀՀ-ին եւ արգելում են դրան հակառակ որեւէ գործողություն»․ Արամ Օրբելյան

Հունիս 12,2023 17:23

Փաստաբան Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Հայաքվեի» ներկայացրած Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու նախագծին։ Առաջարկվում է Քրեական օրենսգրքում հոդվածներ ավելացնել՝ օրենքով արգելելու Արցախի հանձնումը որևէ այլ երկրի և արգելել Ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը։

«Հայաստանի Սահմանադրության ներածությունն ամրագրում է, որ ՀՀ Անկախության հռչակագիրը Սահմանադրության հիմքն է։ Եվ Հռչակագիրն ինքն է նախատեսում, որ հիմք է լինելու հետագա բոլոր սահմանադրությունների ու փոփոխությունների, որի հիմք է ՀՀ եւ Արցախի վերամիավորման մասին որոշումը։ Ինչ վերաբերում է այս նախագծին, նախագիծն այդ սահմանադրական դրույթի իրացումն է քրեադատավարական դաշտում։ Պարզ ասած՝ հետեւյալն է․ Սահմանադրությունն ու Անկախության հռչակագիրը որպես նպատակ նախատեսում են, որ Արցախը պետք է վերամիավորվի Հայաստանին եւ արգելում են դրան հակառակ որեւէ գործողություն։ Բայց դրա քրեադատավարական իրացումը, որի համար պետք է պատասխանատվության ենթարկվեն, այս նախագծով ենք իրացնում»,- ասա նա։

Ըստ Օրբելյանի՝ իրականում պետական դավաճանության հանցակազմը ներառում է այս գործողությունները, բայց քանի որ կարող են մեկնաբանության խնդիրներ առաջանալ, դրա համար նախատեսվել է սահմանադրական կարգի դեմ հանցագործությունների շարքում նաեւ այս երկու հանցակազմը ներառել։ «Մեկը՝ Արցախը որեւէ այլ պետության կազմում ՀՀ անունից ճանաչելը, մյուսը՝ Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելն ու դրա դեմ ուղղված գործողությունները»,- հավելեց Օրբելյանը։

Նա նշեց, որ ԿԸՀ ներկայացված «Հայաքվեի» դիմումը մերժելու հնարավորություն չի տեսնում։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930