Լրահոս
Օրվա լրահոսը

«Որտեղ էլ լինեմ՝ քաղաքական աքսորում, թե քաղաքական կալանքում, ես իմ պայքարը շարունակելու եմ». Արմեն Աշոտյանն իր կալանավորման մասին

Հունիս 12,2023 17:15

«Ես չեմ ուզում մեկնաբանել իմ հետ կապված զարգացումները, որովհետեւ երկիրն ակնհայտորեն շատ ավելի վատ վիճակում է, քան իմ դեմ քրեական աստառով քաղաքական հետապնդման հեռանկարը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով իր հնարավոր կալանավորման մասին հարցին:

Հիշեցնենք, մամուլում օրերս հրապարակումներ եղան, որ հավանական է` առաջիկա օրերին Արմեն Աշոտյանին կալանավորեն: Նրան ավելի վաղ պաշտոնական դիրքի չարաշահման եւ փողերի լվացման մեղադրանք էր առաջադրվել:

«Ես գիտեմ, որ իմ դեմ ինչ-որ գործողություններ են անում, ինչ-որ մարդկանց վրա ճնշումներ, խոստումներ, ի՞նչ նոր կուտ են գցել դաշտ՝ գործուն զղջո՞ւմ… ութ ամիս տեւում է գործը, ութ ամիս ես մեղադրյալ եմ, որեւէ քննչական գործողության, բացի առաջին օրվանից, ես չեմ մասնակցել: Ակնհայտ է, որ ինչ-որ բան են փորձում եփել. տարբեր մարդկանց վրա ճնշումներ, նստեցնել եւ այլն, որ կարողանան հաջորդ փուլին հասցնել: Եթե դրա նպատակն ինձ լռեցնելն է՝ եւ առաջ, եւ հետո, ես ոչ լռել եմ, ոչ էլ լռելու եմ: Եթե դրա նպատակը մնացածին վախեցնելն է, լիքը մարդ կա Հայաստանում, որ իրենցից չի վախենում: Խոսքը միայն քաղաքական դաշտի մասին չէ: Իսկ ես, որտեղ էլ լինեմ՝ քաղաքական աքսորում, թե քաղաքական կալանքում, ես իմ պայքարը շարունակելու եմ»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930