Լրահոս
Օրվա լրահոսը

Վկաները շարունակում են նշել, որ չեն ճանաչում Յուլյա Գասպարյանին․ վկաների հարցաքննություն՝ Վլադիմիր Գասպարյանի, Լևոն Երանոսյանի և մյուսների գործով

Հունիս 12,2023 16:44

Հակակոռուպցիոն դատարանում ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նրա նախկին տեղակալ Լեւոն Երանոսյանի եւ եւս երկու նախկին պաշտոնյաների՝ ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետ Վարդան Թունյանի եւ ոստիկանության զորքերի զորամասի հրամանատար Գուրգեն Գրիգորյանի գործով դատական նիստի ընթացքում շարունակվեց վկաների հարցաքննությունը։

Հիշեցնենք՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, նրա նախկին տեղակալ Լեւոն Երանոսյանը եւ եւս երկու նախկին պաշտոնյաներ՝ ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետ Վարդան Թունյանը եւ ոստիկանության զորքերի զորամասի հրամանատար Գուրգեն Գրիգորյանը մեղադրվում են պաշտպանության նախարարությունում եւ ոստիկանությունում գույք եւ պետական միջոցներ վատնելու, պաշտոնեական կեղծիք թույլ տալու ու մի շարք այլ հոդվածներով․ պետությանը պատճառվել է մոտ 114 միլիոն դրամի վնաս։

Լևոն Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց՝ դատարանում այսօր հարցաքննվեցին նախկինում ՀՀ ոստիկանության շտաբի պետը և ՀՀ ոստիկանության ֆինանսական բաժնի պետը։

Ինչպես նախկինում հարցաքննված վկաների պարագայում, հիմնական հարցերը Վլադիմիր Գասպարյանի դստեր՝ Յուլյա Գասպարյանի՝ ՀՀ ոստիկանությունում աշխատել-չաշխատելու դրվագի հետ էին կապված։ Տիգրան Սաֆարյանից հետաքրքրվեցինք՝ այսօրվա դատական նիստի ժամանա՞կ էլ հարցաքննվող անձինք նշեցին, որ չեն ճանաչում Յուլյա Գասպարյանին, փաստաբանը պատասխանեց՝ այո։

Տիգրան Սաֆարյանը նկատեց՝ ցուցմունքները նույնաբովանդակ են։ Տեղեկացրեց, որ իրենց դիրքորոշումը նույնն  է մնում, սակայն այս պահի դրությամբ ձեռնպահ է մնում ավելի մանրամասն մեկնաբանություններից։

Նշենք, որ մինչ այժմ հիմնականում վկաները հարցաքննվել են Լևոն Երանոսյանի մեղադրանքի դրվագով։ Հաջորդ դատական նիստից սկսած արդեն վկաներ կհարցաքննվեն նաև Վլադիմիր Գասպարյանի մեղադրանքի դրվագով։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 19-ին։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930