Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը հոգաբարձուների նոր խորհուրդ ունի

Հունիս 12,2023 16:26

Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի 2-ամյակի կապակցությամբ ձևավորվել է նոր կազմով հոգաբարձուների խորհուրդ։ Այդ մասին որոշումը հաստատել է հիմնադրամի հիմնադիր Արմեն Մարտիրոսյանը:

Խորհրդում ներառվել են իրենց ոլորտներում առաջատար մասնագետներ, մասնավորապես՝

Արտակ Բեգլարյան՝ Արցախի պետական նախարարի խորհրդական – հոգաբարձուների խորհրդի նախագահ,


Արա Բաբլոյան՝
Արաբկիր ԲՀ-ԵԴԱԻ կառավարման խորհրդի նախագահ, գիտական ղեկավար,

Ալեքսանդր Ուռումյան՝ Շենգավիթ ԲԿ-ի գլխավոր տնօրեն,

Արմեն Նուրբեկյան՝ ՀՀ կենտրոնական բանկի փոխնախագահ,

Արմինե Մկրտչյան՝ «ՄերակիՓալ» ընկերության տնօրեն, կազմակերպական զարգացման քոուչ,

Լուսինե Քասարջյան ՝ բարեգործական հիմնադրամների խորհրդատու,

Նարեկ Մկրտչյան՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար,

Սամվել Մարտիրոսյան՝ տեղեկատվական անվտանգության փորձագետ։

Վերջերս տեղի ունեցավ խորհրդի 1-ին նիստը, որի ընթացքում խորհրդի նոր անդամներին ներկայացվեցին հիմնադրամի երկու տարվա գործունեության արդյունքները և ապագայում իրականացվելիք ծրագրերը։ Հոգաբարձուների խորհրդի անդամները հաստատեցին իրենց պատրաստակամությունը հնարավորինս աջակցել հիմնադրամի աշխատանքներին, որպեսզի Հայաստանի և Արցախի Հանրապետություններում բնակվող առողջական ծանր խնդիրներ ունեցող երեխաները լինեն առողջ և վայելեն իրենց անհոգ մանկությունը։

Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի մասին

Հիմնադրամն օգնում է առողջական ծանր խնդիրներ ունեցող երեխաներին: Իր գործունեության երկու տարվա ընթացքում հիմնադրամը ստացել է շուրջ 51.000 նվիրատվություն, տրամադրել շուրջ 630.000.000 դրամի աջակցություն՝ օգնելով շուրջ 2225 երեխայի:

Հիմնադրամը նաև 6 նորագույն սերնդի բուժսարքավորում է նվիրաբերել ոլորտային բուժհաստատություններին՝ ապահովելով տարեկան շուրջ 2500 երեխայի պատշաճ հետազոտություն: Ֆինանսավորել է 9 բուժաշխատողի մասնակցությունը միջազգային վերապատրաստման կամ գիտաժողովի՝ նպաստելով բժշկության մեջ նորարար մեթոդների ներդրմանը։

Հիմնադրամի աջակցությամբ 2023 թ-ի հունիսի 1-ին Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բացվեց «Կարինայի անվան քաղցկեղի ժառանգական նախատրամադրվածության կլինիկան», որի նպատակն է նպաստել Հայաստանում և Արցախում երեխաների շրջանում քաղցկեղի վաղ հայտնաբերմանը, կանխարգելմանն ու արդյունավետ բուժմանը, արդյունքում՝ քաղցկեղի տարածվածության ու մահացության նվազեցմանը։

Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930