Նախորդ ժամանակահատվածի շուրջ 5000 ժամկետանց դիմումներից փակվել է 3457-ը, որը կազմում է ընդհանուրի 70 տոկոսը, այս պահի դրությամբ՝ այդ հին պարտքերից ընդամենն ունենք 1546 ժամկետանց դիմում: Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական նիստի ժամանակ հայտնեց քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի ժ/պ Հայկ Մուրադյանը:
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը տարակուսանք հայտնեց, թե նախորդ շաբաթվա համեմատ ժամկետանց դիմումների թիվն ավելացել է։ «Հազար չորս հարյուր քանիս էր…»,-ասաց Ավինյանը։ «Չէ, նախորդ շաբաթ 1974 էր ժամկետանց դիմումների թիվը»,- վրա բերեց վարչության պետի ժ/պ-ն: «Հաա, ուրեմն, ես եմ սխալ հիշում»,-նահանջեց Ավինյանն ու անցավ ինքնակամ կառույցների թվի ճշտմանը:
Հիշեցնենք, որ ապրիլ ամսին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական նիստում Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ ամեն շաբաթ անդրադառնալու են ժամկետանց դիմումներին:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ