15 նոր տրոլեյբուսների ամբողջ խմբաքանակն արդեն Երևանում է։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում ասաց «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ տնօրեն Սարգիս Բեջանյանը։
«Մենք ներդրումային ծրագրի վերաբերյալ կառավարության որոշումը պատրաստել-ուղարկել ենք կառավարություն, ճի՞շտ է»,-ևս մեկ անգամ ճշտեց նիստը վարող Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ դրական պատասխան ստանալուց հետո հավելեց,- «հիշեցրեք, խոսենք գործընկերների հետ՝ հնարավորինս շուտ կառավարության որոշումն ընդունվի, որ արդեն տրոլեյբուսները հանենք գծեր»:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանում նախորդ գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարվել է, որ 15 նոր տրոլեյբուսներից 4-ն արդեն Երեւանում են։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Երևանի քաղաքապետարանն իր միջոցներով ձեռք է բերել 15 նոր տրոլեյբուս, ևս 15 տրոլեյբուս ձեռք կբերի ՀՀ կառավարության աջակցությամբ։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ