Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իրանը և Ադրբեջանը բանակցում են Բաքվի դեսպանատան վերաբացման հարցի շուրջ

Հունիս 12,2023 13:30

Իրանագետ Ժաննա Վարդանյանի «Իրանն այսօր» տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք. Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին հայտնում է, որ Իրանն ու Ադրբեջանն այժմ բանակցում են Բաքվի դեսպանատան վերաբացման հարցի շուրջ:

Ըստ խոսնակի՝ երկու երկրների արտգործնախարարների երեք հեռախոսազրույցների ընթացքում գործնական պայմանավորվածություններ են եղել, և կողմերը տեխնիկական պատվիրակություններով են փոխանակվել:

Օրեր առաջ կայացած 4-րդ հեռախոսազրույցի ժամանակ ամփոփվել են իրականացված քայլերի արդյունքները, և հիմա շարժվում են լարվածության փուլը հաղթահարելու, դեսպանատունը վերաբացելու ուղղությամբ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930