Պաշտպանի աջակցությամբ Օշական գյուղի ընթերցողները կշարունակեն օգտվել գյուղում գործող միակ գրադարանից‼
✅ Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը Օշական գյուղում գտնվող միակ գրադարանը Աշտարակ քաղաք չտեղափոխելու հարցում։
✅ Ըստ դիմումատուի՝ գրադարանը տեղափոխելու դեպքում կխախտվեն այնտեղ գրանցված շուրջ 650 ընթերցողների իրավունքները, քանի որ գրադարանից օգտվելը նրանց համար չի լինի հասանելի և կառաջացնի լրացուցիչ անհարմարություններ։
✅ Բարձրացված հարցի առնչությամբ գրություններ են հասցեագրվել պետական իրավասու մարմիններին։
Կարդացեք նաև
✅ Պատասխան գրություններով պարզաբանվել է, որ Պաշտպանի կողմից բարձրացված հարցը քննարկվել է Արագածոտնի մարզպետարանի և Աշտարակի համայնքապետարանի հետ, ինչպես նաև Աշտարակ համայնքի ավագանու նիստում։
📌 Արդյունքում որոշում է կայացվել գրադարանը չտեղափոխել։ Ավելին, համայնքի մի շարք բնակավայրերում՝ այդ թվում` Օշականում, կնշանակվեն գրադարանավարներ, որոնք կապահովեն գրադարանների բնականոն աշխատանքը։
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան