ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջում հրապարակված որոշումից տեղեկանում ենք. Գյումրիի զարգացման համար աշխատանքային խումբ է ստեղծվում: Խմբի ղեկավար է նշանակվել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որը նաև տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի անդամ է։
Գյումրիի զարգացման աշխատանքային խմբի կազմում են նաև էկոնոմիկայի նախարարը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալը, ԿԳՄՍ նախարարի տեղակալը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալը, էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահը, Շիրակի մարզպետը և այլք։
Հիշեցնենք՝ Ադրբեջանի հետ երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու խնդրին զուգահեռ, իշխանությունները բարձրացրել էին նաև Գյումրի-Կարս երկաթուղու բացման հարցը։