«Ռոստով» ՖԱ եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը վնասվածքի պատճառով դուրս է մնացել շարքից։ Այս մասին այսօր տեղեկացրել է «Սպորտ-Էքսպրեսը»՝ վկայակոչելով ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մամուլի ծառայությանը։ Աղբյուրը նշում է, որ նախնական տվյալներով Բայրամյանից երկու շաբաթ կպահանջվի վնասվածքից ապաքինվելու համար։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ