Հունիսի 11-ին, ժամը 15։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քաղսի և Սոլակ գյուղերի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Porsche» (վարորդ՝ Ա․ Մ․) և «Volkswagen» (վարորդ՝ Պ․ Ք․, ծնված 1994 թ.) մակնիշների ավտոմեքենաները։ Վերջինս շրջվել և բախվել է ճամփեզրի ցուցանակին:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է բերվել տեղի ուժերով: Տուժած Պ. Ք․-ին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան օգնություն:
Կարդացեք նաև
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:
Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն