Ազգային ժողովի հերթական ներկայացուցչական ծախսերի համար մեկ շաբաթում պետական բյուջեից հատկացվել է 3 միլիոն դրամ։
3 միլիոնից 1 միլիոն 900 հազար դրամով ԱԺ աշխատակազմը մեկ անձից գնման ընթացակարգով պայմանագիր է կնքել AWI բրենդային ժամացույցների խանութ-սրահի հետ և ձեռք է բերել 32 ժամացույց՝ 25 հազարից մինչև 96 հազար դրամ արժողությամբ։
ԱԺ աշխատակազմի կնքած պայմանագրի համաձայն՝ ժամացույցները նախատեսված են արտասահմանյան պատվիրակների համար։
Ազգային ժողովի աշխատակազմը մեկ այլ և դարձյալ մեկ անձից գնման ընթացակարգով պայմանագիր է կնքել «Սիթի Սենթրս» ՍՊԸ-ի հետ, որը «Ռամադա» հյուրանոցում 1 միլիոն դրամով հյուրանոցային ծառայություններ է մատուցել Ազգային ժողով այցելած պատվիրակություններին։
Կարդացեք նաև
Նշենք, որ «Սիթի Սենթրս» ՍՊԸ-ն առաջին անգամ չէ, որ հայտնվում է ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում. հենց այս ՍՊԸ-ից էր 2019 թվականին տարեկան 5 միլիոն դրամ աշխատավարձ հայտարարագրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող Սրբուհի Գալյանի ամուսինը՝ Պետրոս Մկրյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: