Հունիսի 9-11-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 31 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում, Աբովյան քաղաքում, Զովունի, Բերդավան, Արգել, Ազատան գյուղերում և Աբովյան-Չարենցավան ավտոճանապարհին։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդյունքում հայտնաբերել են 5 սահնօձ, 3 գյուրզա, 2 լորտու տեսակի սողուն, 2 անհայտ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
Կարդացեք նաև
Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն