Ստամբուլի «Օլիմպիական» ստադիոնում կայացավ ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը։ Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային գավաթի համար պայքարեցին Անգլիայի «Մանչեսթեր Սիթին» եւ Իտալիայի «Ինտերը»։
Հանդիպումն ավարտվեց Պեպ Գվարդիոլայի թիմի նվազագույն առավելությամբ։ Միակ գոլը 68-րդ րոպեին խփեց «Սիթիի» ֆուտբոլիստ Ռոդդին։ «Մանչեսթեր Սիթին» առաջին անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը։
«Ինտերի» մեկնարկային կազմում բացակայում էր հայկական ֆուտբոլի լեգենդ Հենրիխ Մխիթարյանը, որը թեեւ հասցրել էր ապաքինվել վնասվածքից, սակայն դեռ պատրաստ չէր մասնակցել ամբողջ խաղին։
Այնուամենայնիվ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագին Սիմեոնե Ինձագին խաղադաշտ մտցրեց 84-րդ րոպեին, երբ թիմն արդեն պարտվում էր։ Չնայած ստացած կարճ ժամանակին, Հենոն նկատելի աշխուժություն հաղորդեց «Ինտերի» գործողություններին, սակայն թիմին պարտությունից խուսափել չհաջողվեց։
Կարդացեք նաև
Հենրիխ Մխիթարյանը դարձավ հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, որը հանդես եկավ չեմպիոնների լիգայի եզրափակչում։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Հենոն աշխարհում այն քիչ ֆուտբոլիստներից է, ով խաղացել է եվրոպական երեք գավաթների եզրափակիչներում և երկու գավաթ էլ հաղթել է։