«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը
Սիրելի՛ երևանցիներ,
Երևանի կառավարման կարևորագույն սկզբունքներից մեկը մեզ համար մասնակցային կառավարումն է։ Համայնքը ոչ թե օրենքի տերմին է, այլ՝ մարդկանց միավորում, ովքեր առաջին հերթին պետք է լինեն իրենց բնակավայրի տերը և կառավարողը։
Թեև կուսակցության մասնագիտական թիմերը, ինչպես նաև ոլորտների փորձառու մասնագետները աշխատում են Երևանի զարգացման ծրագրի վրա, սակայն մեզ համար շատ կարևոր է հենց երևանցու մասնակցությունը քաղաքի կառավարմանը։
Որևէ մասնագետ, որևէ պաշտոնյա չի կարող պատկերացրել ձեր թաղի խնդիրը և դրա լուծումը առանց ձեզ։
Առաջիկայում մեր թիմակիցները կլինեն ձեր թաղերում, ում կարող եք փոխանցել ձեր թաղերի խնդիրները, դրանց լուծման շուրջ ձեր առաջարկները։
Միևնույն ժամանակ, նույնը կարող եք անել մեր կուսակցության էջի «Ապրելու Երևան» բաժնում՝
Կարդացեք նաև
Սիրելի՛ երևանցի, վստահեցնում եմ՝ բոլոր առաջարկները քննարկվելու են և դառնան մեր համատեղ ծրագրի կարևորագույն մաս։