Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 9-ին ընդունել է Լիբերալ քաղաքականության դպրոցի 8-րդ հոսքի 23 սաների:
Հանդիպումն անցկացվել է հարցուպատասխանի ձևաչափով: Անդրադարձ է կատարվել հասարակական հետաքրքրություն ներկայացնող մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանն առնչվող խնդիրներին: Այս համատեքստում Պաշտպանն առանձնացրել է անհադուրժողականությունը, ատելության խոսքի տարածումը և ծայրահեղ բևեռացումը:
«Այս երևույթների լայն տարածումը շարունակում է մնալ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա հիմնական խնդիրներից մեկը»,- ասել է Պաշտպանը։
Համերաշխության մթնոլորտի ձևավորման տեսանկյունից Անահիտ Մանասյանը կարևորել է նաև գիտական և կրթական գործառույթներ իրականացնող անձանց դերակատարությունը, ուսումնական հաստատությունների հետ համատեղ աշխատանքը` ուղղված տարատեսակ խնդիրների հաղթահարմանն ու էթիկայի նորմերի պահպանման պատշաճ միջավայր ձևավորելուն:
Կարդացեք նաև
Պաշտպանը նաև ընդգծել է Լիբերալ քաղաքականության դպրոցի հետ համագործակցության կարևորությունը և նշել, որ հաստատությունը լավ հարթակ է տարբեր թեմաներ քննարկելու համար:
Նա ներկայացրել է նաև ՄԻՊ հաստատության առաջնահերթությունները, Պաշտպանի ինստիտուտի գործունեությունը, աշխատանքի ուղղությունները, իրավասությունների շրջանակը։
ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ